Ռուսաստանում տղամարդը փորձել է հարյուրավոր արջի թաթեր սահմանն անցկացնել

ՌԴ-Չինաստան սահմանին՝ Անդրբայկալյան երկրամասում իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդու, ով տեղափոխում էր կենդանիների կտրված թաթեր և շրթունքներ: Սարսափելի բեռն ամբողջությամբ կշռում էր ավելի քան 800 կգ: 

Ավելի վաղ իրավապահ մարմիններին հաղորդվել էր, որ տվյալ մարդու մեքենայով  հնարավոր է մաքսանենգությամբ տեղափոխվում է կասկածելի բեռ՝ սպանված կենդանիների մասունքներ: Տեղեկությունը հաստատվել է, երբ իրավապահները կանգեցրել են մեքենան. 32 սինթետիկ պարկերի մեջ հայտնաբերվել է 468 հատ արջի թաթ և 37 հատ եղջերուի շրթունք, 800 կգ ընդհանուր կշռով:

Այսպիսի ծավալներ ապահովելու համար որսագողերը սպանել են ավելի քան 150 կենդանի: Ծավալները զարմացրել են անգամ իրավապահ մարմիններին, որոնք ենթադրում են, որ բեռը նախատեսված է եղել Չինաստանի քաղաքացիներին վաճառքի համար: Ըստ որոշ աղբյուրների, ձերբակաված անձը հաջող գործարքի դեպքում կարող էր աշխատել ավելի քան 1.5 մլն ռուբլի: Փորձագետներն ընդգծում են, որ «բարբարոս գործողությունների հետևանքով բնությանը հասցված վնասի չափն անկասկածելիորեն ավելի շատ է»: Այնուամենայնիվ, տվյալ անձի նկատմամբ հարուցվել է միայն վարչական իրավախախտման գործ: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում