Դիլիջանի «Best Western»-ում պահվող դելֆինների համար «դրախտ» չկա. Marine Connection-ի անդրադարձը
«Ծովային միությունը» (Marine Connection) վերջերս տեղեկացել է Դիլիջանի Best Western հյուրանոցում պահվող դելֆինների մասին: Ինչպես տեղեկանում ենք կառույցի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունից, վերջիններս տեղեկացել են, որ դելֆինները Հայաստան են բերվել Ռուսաստանից և այժմ պահվում են հյուրանոցի լողավազանում:
Ըստ «Ծովային միության» տվյալների, դելֆիններին «օգտագործելուց» հետո, ըստ որոշ պայմանների կենդանիները պետք է վերադարձվեն այն երկիր, որտեղից ներկրվել են: Այս դեպքում խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Սա նշանակում է նաև, որ դելֆինները վերցված են «վարձակալության»: Գրվում է նաև, որ հյուրանոցը կենդանիներին օգտագործում է դելֆինաթերապիայի նպատակով:
«Ծովային միության» (Marine Connection) տնօրեն Մարգո Դոդսն ասում է. «Լողավազանը, որտեղ պահվում են այս կենդանիները, ոչ այլ ինչ է, քան մարդկանց համար կառուցված լողավազան: Այն մոտավորապես 2 ֆուտ խորություն ունի սկզբում և 8 ֆուտ՝ ամենախորը հատվածում: Չկա նաև առանձին լողավազան անհրաժեշտության դեպքում հիվանդ կենդանուն առանձնացնելու համար»:
Մ. Դոդսը նշում է նաև, որ հավանաբար լողավազանում կիրառվում է մարդկանց համար պիտանի ջրի ֆիլտրացիայի համակարգը, որը չի կարող նույնքան արդյունավետ լինել դելֆինների պարագայում և չի կարող ամբողջությամբ մաքրել կեղտը, որն առաջանում է:
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Նշենք, որ վերջերս կենսաբան Դանիել Շնեյդերը ևս իր թվիթերյան էջում անդրադարձել է Դիլիջանի հյուրանոցներից մեկում պահվող դելֆինների խնդրին:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:
Այս թեմայով




