Կտրուկ նվազեցնել ստերջացվող շների քանակը՝ ավելացնելով սպանվող շների քանակը
Այսօր մասնակցում էի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման համար մրցույթ հայտարարող հանձնաժողովի առաջին նիստին:
Նիստից 3 րոպե առաջ իմ առջև դրվեց 15 էջանոց մի փաստաթուղթ, որի տեքստի շրիֆտը մոտ 4 էր, որից հետո առաջարկեցին կողմ քվեարկել փաստաթղթի տեքստին:
Նախորդ պայմանագրի կառուցվածքին ծանոթ լինելով, բացեցի տեխնիկական բնութագրի հատվածը: Եվ այն ինչ պարզվեց shat huzic er.
Քաղաքապետարանը կարծում է, որ նախկինում սպանված շների քանակը բավարար չէր և նոր պայմանագրով առաջարկելու է կտրուկ նվազեցնել ստերջացվող (ստերիլիզացվող) շների քանակը, կտրուկ ավելացնելով սպանվող շների քանակը: Հիմնավորումը ամենաֆենոմենալն էր՝ «միջազգային փորձից ելնելով», թե որ երկրների որ փորձից այդպես էլ չմանրամասնվեց:
Տեքստին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու և փոփոխություններ ներկայացնելու իմ առաջարկը մերժվեց: Տեքստն ընդունվեց 4 կողմ, 2 դեմ ձայներով:
Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից: