Շանն այնպես են ոտքով հարվածել, որ մի քանի մետր այն կողմ է թռել. ահազանգում է «Դինգո» թիմը
Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ ևս «Դինգո թիմն» է ահազանգում. «Կրկին ուժեղ հարված ստացած շան ահազանգ: Տեսնողները ասել են, որ նրան այնպես են ոտքով հարվածել, որ մի քանի մետր այն կողմ է թռել:
Շոկի մեջ է, դեռ ռեակցիաներ չի տալիս: Պետք է մի քանի օր հոսպիտալացվի, պետք է հասկանալ ներքին օրգաններ ունի վնասված թե ոչ: Հոսպիտալացման, բուժումների, անալիզների համար նրան ընդհանուր պետք է մոտ 20.000 դրամ:
Օգնեք մեզ՝ օգնել նրան:
24100095040201 - Օվսաննա Հովսեփյան, Unibank
ArCa online - 9051 4102 0092 3316
IDRAM - 824044578»:
Նշենք, որ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածում, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասել է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն օրենքը չի կիրառվում, մարդիկ չեն կարողանում ահազանգել իրավապահ մարմիններին, իսկ ահազանգելու դեպքում էլ այն մնում է անպատասխան:
Լուսանկարը՝ «Դինգո թիմի» ֆեյսբուքյան էջից:
