Հեղինակավոր «Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում բանտարկված արջերի խնդրին (ֆոտո, տեսանյութ)

Միջազգային հեղինակավոր «The Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում ժամանցի վայրերում անմխիթար պայմաններում պահվող արջերի խնդրին: «The Daily mail»-ը հրապարակել է Հրազդանի կիրճում գտնվող ժամանցի վարերից մեկում պահվող արջի լուսանկարները՝ գրելով, որ լուսանկարում պատկերված սոված արջը հույսով սպասում է, որ իրեն էլ սեղանից ինչ-որ բան կհասնի:

«Այս արջերը և նրանց նման շատերն ապրում են իրենց կյանքով այս փոքր վանդակներում հաճախորդների, գնորդների կամ ձանձրացած անցորդների համար»,- գրում է «The Daily mail»-ը: 

Պարբերականը գրում է, որ Հայաստանը լինելով նախկին սովետական երկիր, սովորություն ունի արջերին վանդակներում բանտարկելու և չնայած այլ ոլորտներում առկա առաջընթացներին կենդանիների իրավունքների պաշտպանվության մակարդակը դեռ սարերի հետևում է: Հաճախակի կարելի է ռեստորաններում, գործարաններում, ժամանցի վայրերում հանդիպել փոքր վանդակներում բանտարկված արջերի: Արջերը հաճախ վանդակի մեջ են հայտնում դեռ վաղ հասակից:

Այնուամենայնիվ միջազգային International Animal Rescue կազմակերպությունը ծրագրում է փրկել Հայաստանի արջերին:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում