«Անմարդկային ժամանց». Գորշ արջերը շարունակում են զվարճանքի առարկա հանդիսանալ (ֆոտոշարք)

ՀՀ-ում վայրի կենդանիները շարունակում են համարվել մարդկանց զվարճացնելու միջոց և բանտարկված պայմաններում պահվում են բազմաթիվ ժամանցի վայրերում: 

«Գորշ արջ» տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև միջազգային Կարմիր ցուցակում: 

Կարմիր գրքում ներառված արջերի կարելի է հանդիպել «Նաիրի ՍՊԱ ռեզորթ» հանգստավայրում, Հրազդանի կիրճի «Արջանոց», «Ակունքի դրախտ», «Յեդինայա Ռոսիա», «Աշտարակի Ձոր», «Հրաշք այգի» ռեստորաններում, «MJA», «Ոսկե Բլուր» հյուրանոցների և բազմաթիվ մասնավոր բակերում՝ Երևանում, Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Շիրակում, Սյունիքում, Կոտայքում․․․

ՀՀ-ի օրենքին համաձայն վայրի կենդանիներին կարելի է պահել «համապատասխան պայմաններին» բավարարող վայրերում: Օրենքը ենթակաէ է փոփոխության, սակայն գործընթացը ձգձգվում է արդեն գրեթե 2 տարի է:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում