Նախորդ շաբաթ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է մոտ 1.5 մլն դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են․

• ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք,

• մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,

• ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք,

• հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք,

• բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:

Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

16 գործեր դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.414.900 ՀՀ դրամ:

Ընդամենը գանձվել է՝ 1.140.700 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում