Տեղի ունեցավ Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը: Սիրահարների այգում տեղի ունեցող այս միջոցառմանը ներկա էին փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների փոխտնօրեն, Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Եվա Մարտիրոսյանը, Էկոգյուղերի համաշխարհային ցանցի տնօրեն Կոշա Ջուբերտը և այլոք:
Չնայած աշնանային զով եղանակին, երոկոն բավական մարդաշատ էր և լցված էր ջերմ տրամադրությամբ: Սկզբում ներկաներին ողջունեց փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը. «Շնորհակալություն պետք է հայտնեմ մեր գործընկերներին, առաջին հերթին՝ Վիվա-Սելլ ՄՏՍ ընկերությանը, որը 10 տարի շարունակ կանգնած է փառատոնի կողքին: Ասեմ, որ այս տարվա փառատոնը միայն ֆիլմերը չեն, այն շատ ընդգրկուն է լինելու: Փառատոնից անմիջապես հետո սկսվելու են կարևոր քարոզարշավներ և ունենք բոլորիդ աջակցության կարիքը կարևոր բաներ փոխելու Հայաստանում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Խոսքով հանդես եկավ նաև Բնապահպանության փոխնարար Խաչիկ Հակոբյանը. «Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ, որ բնապահպանությամբ հետաքրքրված այսքան մարդ կա, որոնք անկախ եղանակային պայմաններից այստեղ են: Շատ ենք կարևորում առհասարակ յուրաքանչյուրի դերը բնապահպանական խնդիրների կանխարգելման և վերացման հարցում»:
Բացման խոսքերից հետո ցուցադրվեց «Ջրհեղեղից առաջ» ֆիլմը, որի պրոդյուսերներն են աշխարհահռչակ Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն: