Պարենային իրավունքի իտալացի պրոֆեսորը՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի մասին
Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է Իտալիայի Տուշայի համալսարանի պարենային իրավունքի օրդինար պրոֆեսոր Ֆերդինանդո Ալբիսիննին: Վերջինս ՀՀ է այցելել սննդագիտության և դիետետիկայի պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոյի հետ:
Կանդրադառնա՞ք լեռնահանքային շրջանների և սննդամթերքի անվտանգության իրավական կողմերին:
- Ինչպես եվրոպական, այնպես էլ իտալական օրենսդրությունը կոնկրետ լեռնահաքային շրջանների սննդամթերքի անվտանգությունը չի կարգավորում, սակայն առանձին գործում են իրավական կարգավորումներ սննդամթերքի անվտանգության մասով և բնական է, որ անվտանգության չափորոշիչները տարածվում են բոլոր տարածքների վրա առանց բացառության:
Կոնկրետ կամ յուրահատուկ անվտանգության չափորոշիչ չկա, սակայն սննդամթերքի անվտանգության մայր օրենքը սահմանում է ռիսկի թույլատրելի մակարդակ, որն առնչվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ քիմիական և կենսաբանական վտանգներին և բնական է, որ լեռնահանքային շրջաններում պետք է իրավականցվի քիմիական ռիսկի գնահատում:
Այս առումով, ինչպիսին է դրությունը Իտալիայում:
- Իտալիայում ևս, բնական է, կան լեռնահանքային շրջաններ և վերջերս էլ բուռն քննարկման առիթ էր դարձել մասնավորապես Կամպանիայի տարածաշրջանի «կրակների հող» կոչվող զոնաները, որտեղ այրում են թափոնները: Այս տարածքում իրականացվել են հողերի ինչպես նաև մթերքների ռիսկի գնահատում, որոնք ցույց են տվել, որ ռիսկը գնահատվում է թույլատրերի մակարդակում:
Կարելի է արդյո՞ք աղտոտված զոնաներում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Ի՞նչ խորհուրդ կտաք ՀՀ կառավարությանը:
- Ինչ վերաբերում է աղտոտված հողերում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելուն, ինչպես նաև հողերի վերականգնմանը, պետք է ասել, որ Իտալիայում էլ կա այս խնդիրը և հանրային խնդիր է, և բնական է, որ անհատ գյուղատնտեսները չեն կարող այդ մաքրման ներդրումները իրականացնել, և օժանդակում է պետությունը, իսկ մեր կառավարությանը խորհուրդ տալ պրոֆեսորը չցանկացավ, քանի որ չի համարում, որ ՀՀ կառավարության խորհուրդ տալը մտնում է իր լիազորությունների մեջ
Նշենք, որ Իտալիայի Տուշայի համալսարանի պարենային իրավունքի օրդինար պրոֆեսոր Ֆերդինանդո Ալբիսիննին ու սննդագիտության և դիետետիկայի պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն Եվրոպական միության Էրասմուս պլյուս ծրագրի շրջանակում համագործակցում են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ, որտեղ և անցկացրել են մաստեր կլաս դասախոսություններ Էկոկենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի մագիստրոսների համար: Պրոֆեսոր Մերենդինոն երրորդ անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն և ղեկավարել է ՀՀ լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ բանջարեղենի սպառման ռիսկերի հետ կապված գիտական հետազոտությունները ԵՄ Ալրակիս ծրագրի շրջանակներում: