«Զվարճանքի առարկա» հանդիսացող Գորշ արջերի մասին (տեսանյութ)

Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորը Գորշ արջն է: Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարգերում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում:

Գորշ արջին մինչ այժմ պահում են զվարճանքի կենտրոններում՝ որպես «զվարճանքի առարկա»: ՀՀ գործող օրենքը մեծամասամբ թույլ է տալիս մարդկանց կողմից գիշատիչ կենդանու նկատմամբ նման վերաբերմունք: Հայաստանի տարբեր «օբյեկտներում» FPWC-ի տվյալներով պահվում է շուրջ 80 արջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում