Հուլիսի 1-ին տեղի կունենա «Զբոսաշրջային մարքեթինգ» խորագրով ֆորում

Մոտիվ մարքեթինգային ընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ին կազմակերպում է իր տեսակի մեջ եզակի ֆորում՝ «Զբոսաշրջային մարքեթինգ» խորագրով: Լինելով առաջին մասնագիտացված ֆորումը՝ այն կոչված է մեկտեղելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին,վերջիններիս հաղորդակից դարձնելու ոլորտային խնդիրներին և առաջադրելու արդյունավետ լուծման ուղիներ: Ֆորումի արհեստավարժ խոսնակները ներկայացնելու են բրենդինգի, փի արի, սոշըլ մեդիա մարքեթինգի և երկարաժամկետ բիզնես գործունեության գաղտնիքները, ինչը հնարավորություն կտա ներդնելու պրակտիկ գործիքներ Ձեր ընկերության առաջխաղացման գործում: 

Ֆորումի խոսնակներն են՝ Մայք Լազիևը, Հրաչուհի Բարսեղյանը, Գարեգին Սարգսյանը, Արուսյակ Մարգարյանը: Ֆորումին են միացել ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, Աղթալայի քաղաքապետարանը, Econews.am, Yn.am, Yelaket.am լրատվական կայքերը, Dubai travel, Bezoar travel տուրիստական ընկերությունները, Mediamag.am, Tourinfo ընկերությունները: 

Շտապեք ամրագրել Ձեր տեղը...

Ֆորումի մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝

https://arusik1.typeform.com/to/pFSQ4H

Կորպորատիվ փաթեթների համար զանգահարել՝ 099 661 991 հեռախոսահամարով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում