Ինչո՞ւ են Հայաստանում այս բուսատեսակին անվանում «պանդա» (ֆոտո)
![](https://econews.am/disk/21-01-21/9ef44fbba6d573000bfd7452dc7806ec.jpg)
![](https://econews.am/disk/21-01-21/a552ff1afe3bb32a95a12c5bb14fb930.jpg)
![](https://econews.am/disk/21-01-21/1f697b2946e0d498755f5080ec93be03.jpg)
Ուշագրավ փաստ է, որ Հայաստանում կան տեղանուններ, որոնց անվանումը առաջացել է «տանձ» բառից ինչպիսիք են Սյունիքի մարզի Տանձատափ և Տանձավեր գյուղերը, որոնք տեղակայված են վայրի տանձենիների բազմազանություն օջախներից մեկում: Վայրի տանձենու համակեցությունները կոչվում են տանձուտներ: Այս մասին հետաքրքիր տեղեկատվություն է հայտնել «Կենսաբանների հայկական միություն»-ը։
Վայրի տանձի պտուղները ավանդաբար օգտագործվում են ամբողջ Հայաստանում, առավել հաճախ են օգտագործվում տանձենի կովկասյան տեսակի (Pyrus caucasica) պտուղները, որն առավել տարածված է Հայաստանի հյուսիսում: Այս տեսակի պտուղները քաղաքի շուկաներում կարելի է տեսնել վաճառքում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Զավեշտալին այն է, որ Հայաստանում այն անվանում են «պանդա»։ Ոչ ոք չգիտի, թե ինչու և որտեղի՞ց է տանձի այս անվանումը: Պտուղներն օգտագործվում են օղի և կոմպոտ պատրաստելու, ընտանի կենդանիներին կերակրելու համար:
Հարավային Հայաստանում, որտեղ տեսակների բազմազանությունը շատ ավելի մեծ է, տեղացիները տարանջատում են ծառերը ըստ պտուղների համային հատկանիշների, հյութալիության և այլն։ Որոշ տանձենիների պտուղներն ունեն տտիպ համ և կարող են ուտվել երբ փափկում են և դառնում դարչնագույն՝ ծառից ցած ընկնելուց մի քանի շաբաթ անց: Որոշ գյուղերում մարդիկ պատրաստում են նույնիսկ վայրի տանձի թթու։
«Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» բնապահպանական ծրագիրը իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն, «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/22-12-23/f3e1ce38a480b1db7bcdd8d5419f072c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/199205d477555f16a7806dfea185adcf.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/786b902b2385c0c7c3916d1343a6f8b5.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/14-11-22/53668a4135094479e1b121499ec66b4c.jpg&w=300&h=200)