FPWC-ը համագործակցության առաջարկ է ստացել Հոլանդիայում գործող ակտիվիստական խմբից

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համագործակցության առաջարկ է ստացել Հոլանդիայում գործող SOS Zoo and Bear Rescue ակտիվիստական խմբից։ Սա այն խումբն էր, որը բոլորովին վերջերս կարողացել էր 130 հազար եվրո հանգանակություն կազմակերպել Եմենի Թայիզ կենդանաբանական այգու կենդանիների փրկության համար։

«Հարգելի պրն Խաչատրյան,

Մեր թիմը հետևում է ձեր կազմակերպության ծավալած բնապահպանական գործունեությանը Հայաստանում, մասնավորապես արջերի փրկության և նրանց վայրի բնություն վերադարձնելու նախաձեռնությանը՝ ֆեյսբուքյան ձեր էջի և կայքի միջոցով: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանում անազատ, ապօրինի և վատ պայմաններում պահվող արջերի քանակը մեծ է, և նրանք օգնության կարիք ունեն:

Սիրով առաջարկում ենք հնարավորինս երկարատև համագործակցել ձեզ հետ՝ ներգրավելով հասարակության լայն շրջանակներին, այլ հասարակական կազմակերպություններին և ակտիվ խմբերին, անազատության մեջ պահվող արջերի հետ կապված իրավիճակին մեկընդմիշտ լուծում տալու համար։

Ինչպես տեղյակ եք, «Փրկել խնդրահարույց կենդանաբանական այգիների կենդանիներին և արջերին» նախաձեռնությունը (SOS Zoo and Bear Rescue) սոցիալ տեղեկատվական ակտիվիստական խումբ է, որի գործունեությունն ուղղված է խնդրահարույց կենդանաբանական այգիների կենդանիների և անազատության մեջ պահվող արջերի թեմաներով տեղեկատվական աջակցություն ցուցաբերելուն, այս կենդանիների թշվառ, անազատ պայմաններում գոյատևումը դադարեցնելուն և նրանց արժանավայել կյանքը ապաստարաններում կամ վերադարձը վայրի բնություն ապահովելուն: Մեր գործում ենք օրենքի, էթիկայի սահմաններում, ապահովելով թափանցիկություն, հաշվետու լինելով ֆեյսբուքում, տեղական և միջազգային լրատմիջոցներում, ինչպես դա եղավ Եմենի Թայիզ Կենդանաբանական այգու դեպքում:

Սույնով առաջարկում ենք սկսել սերտ համագործակցություն առավել արդյունավետ դարձնելու համար Հայաստանում արջերի փրկությանն ուղղված գործողությունները:

Հարգանքով,

Շանտալ Ջոնքերգոու և «Փրկել խնդրահարույց կենդանաբանական այգիների կենդանիներին և արջերին» թիմ»

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում