Քենիայում ֆերմերը ջուր է տանում կենդանիներին երաշտի ժամանակ (լուսանկարներ)

Քենիայում սաստիկ շոգից և ջրի պակասից տառապում են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները: Տեղացի ֆերմեր Պատրիկ Կիլոնզո Մվալան որոշել է օգնել ծարավ կենդանիներին. նա պարբերաբար ջուր է մատակարարում նրանց:

Life.ru-ն գրում է, որ շաբաթական 4 անգամ Պատրիկը ջուր է բերում այնտեղ, որտեղ կենդանիները հավաքվում են երաշտի ժամանակ ջուր խմելու համար: Նրա աշխատանքի շնորհիվ փղերը, զեբրաները, առյուծները, գոմեշներն ու այլ կենդանիներ կարող են բավական քանակով հեղուկ ստանալ և վերապրել դժվար ժամանակահատվածը:

Նշվում է, որ արժեքավոր բեռը հասցնելու համար տղամարդն ավելի քան 45 կիլոմետր է անցնում` ծախսելով 326 դոլար: Ամեն անգամ նա 12 հազար լիտր ջուր է բերում կենդանիների համար: Օգնությունն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Պատրիկը հավաքում է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Ֆերմերի խոսքով` կենդանիներն արդեն սովորել են, որ ինքը ջուր է բերում, և հաճախ սպասում են իրեն ջրատեղի մոտ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում