Ստորջրյա լուսանկարչության մրցույթի լավագույն աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ)

Ստորջրյա լուսանկարչության ամենամյա մրցույթը (Underwater Photographer of the Year) լուսանկարչության բնագավառի ամենայուրահատուկ և սպասված մրցույթներից մեկն է. սկսնակ և պրոֆեսիոնալ լուսանկարիչները կիսվում են իրենց աշխատանքներով, որոնք ցուցադրում են ստորջրյա աշխարհի յուրահատկությունն ու գեղեցկությունը:

Այս տարի մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ 67 երկրից` ուղարկելով մոտ 4.500 աշխատանք: Լուսանկարները պատկերում են ստորջրյա տեսարաններ, ձկներ, սուզորդներ և խորտակված նավեր:

The Daily Mail-ը հայտնում է , որ 2017 թվականի լավագույն ստորջրյա լուսանկարչի կոչմանն է արժանացել ֆրանսիացի լուսանկարիչ Գաբրիել Բարատյուն իր «Պարող ութոտնուկ» լուսանկարով:

Նշվում է, որ լուսանկարն արվել է Հնդկական օվկիանոսի Մայոտ արշիպելագի ջրերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում