Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքներն ակտիվ փուլ կմտնեն.Արծվիկ Մինասյան

Բնապահպանության ոլորտում 2017 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագրերում ի թիվս այլ ծրագրերի ներառված է նաև Հայաստանում սնդիկի հիմնական աղբյուրների հայտնաբերումը և Նուբարաշենի քիմիկատների գերեզմանոցի մշակումն ու արտազատումը:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Խոսքը վերաբերում է Նուբարաշենի քիմիկատների գերեզմանոցի մշակման և արտազատման աշխատանքներին: Մենք ակնկալում ենք, որ այդ աշխատանքներն ակտիվ փուլ կմտնեն: Ծրագրի ընդհանուր արժեքը 21 մլն դոլար է, որում դրամաշնորհ և ազգային ներդրումներ են։ Մեր նպատակն է Նուբարաշենի թափոնների վերջնական գնահատմանը, համաձայնության ձեռքբերմանն ու պաշարների ոչնչացմանը հասնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ տարածքը պետք է մաքրել հսկայածավալ աղբից, որն իրենից վտանգ է ներկայացնում:

Բացի դրանից՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ կարևորվում է սնդիկի հիմնական աղբյուրների հայտնաբերումն ու հաշվառումը, սնդիկ պարունակող արտադրանքի և թափոնների հաշվառումը։

Նախարարն ասաց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 220 հազար դոլար է կազմում, սակայն ծրագրի ֆինանսավորման 2017 թվականի ծավալը դեռևս հաստատված չէ, ֆինանսավորման աղբյուրն էլ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում