«Էրլ» արևադարձային փոթորկի հետևանքով 38 մարդ է զոհվել Մեքսիկայում

Մեքսիկայի արևելքում «Էրլ» արևադարձային փոթորկով պայմանավորված հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն:

Ամենաշատ զոհերը եղել են Պուեբլա նահանգում: Տեղի կառավարության մամլո ծառայության տեղեկությամբ՝ այնտեղ զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ 15 երեխա:

Ավելի վաղ Վերակրուս նահանգի ղեկավար Խավյեր Դուարտեն հաստատել է իր շրջանում 10 հոգու մահը: Մոտ 2 000 տուն է վնասվել: Փոթորկին ուղեկցող ուժեղ անձրևները հանգեցրել են շրջանի առնվազն 15 գետերի վարարելուն:

Destroyed houses in Coscomatepec, Veracruz

Rescue operation in Huahuchinango, Puebla

3500

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում