«Սոված ծուռթաթը՝ նմանակելով զոռոյին, իր հետքն է թողել և ավիրել է մեղվափեթակները․․․»
![](https://econews.am/disk/14-05-20/f2b146c7abc6b59cba79001e6dff4c00.jpg)
Բնապահպան Արսեն Գասպարյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մարդ-արջ կոնֆլիկտը հատկապես արտահայտվում է Վայոց ձորի մարզում: Այս ժամանակահատվածում կենդանին սոված է և ավելանում են այս կարմիրգրքային տեսակի այցերը բնակավայրեր: Այս դեպքում սոված ծուռթաթը նմանակելով զոռոյին իր հետքն է թողել և ավիրել է մեղվափեթակները։
Խնդրի լուծում ներառում է կանխարգելման, մեղմման միջոցառումներ, վնասի փոխհատուցման/ապահովագրման մեխանիզմներ»: