Չինաստանի հարավում մոլեգնում է «Նիդա» թայֆունը, որը դեռ կշարունակի շարժվել դեպի հյուսիս-արևմուտք

Չինաստանի հարավում մոլեգնում է «Նիդա» թայֆունը: Գուանդուն նահանգի օդերևութաբանական վարչության փոխանցմամբ, թայֆունը հասել է առափնյա Շենչժեն քաղաքին:

Քամու առավելագույն արագությունը ցիկլոնի էպիկենտրոնում կազմել է 14 բալ (42 մ/վայրկյան), հաղորդում է «Սինհուան»:

Ըստ կանխատեսումների, թայֆունը կշարունակի շարժվել դեպի հյուսիս-արևմուտք՝ մոտ 25 կմ/ժամ արագությամբ: Միաժամանակ այն աստիճանաբար կթուլանա:

Ներկայումս Գուանդունում գործում է առաջին աստիճանի արտակարգ արձագանքման ռեժիմ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում