Չինաստանի հարավին մոտեցող «Նիդա» թայֆունը կարող է ուժեղ փոթորիկներ առաջացնել

Չինաստանի հարավին մոտեցող «Նիդա» թայֆունը մեծ անախորժություններ է գուժում Գուանդուն նահանգին, նաև տեղի տնտեսության համար կենսական համարվող Չժուցզյանի գետաբերանին: Նման նախազգուշացում է արել ջրհեղեղների, երաշտի ու թայֆունների հարցերով պայքարի նահանգային շտաբը, հայտնում է «Սինհուան»:

Չժուցզյան գետաբերանի տարածքը, որը աչքի է ընկնում բնակչության մեծ խտությամբ ու տնտեսության զարգացման բարձր մակարդակով, ամենախոցելին է Գունադունում՝ թայֆունների վնասի տեսակետից:

«Նիդա» թայֆունը, որը Գուանդունի ափին կմոտենա օգոստոսի 2-ի առավոտյան կամ ցերեկը, կարող է ոչ միայն անձրևներ ու քամի բերել, այլև ուժեղ փոթորիկներ առաջացնել ծովում, որը սպառնում է առափնյա շրջաններին ու հզոր ջրհեղեղներ քաղաքններում որտեղ նման իրավիճակի առաջացումը գնահատել են որպես ծայրաստիճան անբարենպաստ:

Թայֆունի մոտեցման կապակցությամբ շտաբի որոշումով մեկ օր առաջ գործի է դրվել արտակարգ իրավիճակին արձագանքելու մեխանիզմը: Այն շրջաններ, որտեղ բարձր է ԱԻ առաջացման վտանգը, տեսչական խմբեր են ուղարկել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում