Մեղրի գետն՝ աղտոտված և «առանց ջրի». բնակիչները բացահայտում են պատճառը (տեսանյութ)

Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի տարածքով անցնող Մեղրի գետի ջուրը նշված հատվածում ակնհայտ աղտոտված է: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը նկարահանեց նաև Մեղրի գետի տվյալ հատվածում ջրի նվազ քանակությունը: Տեղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նման իրավիճակի ստեղծման հիմնական «մեղավորը» Հյուսիս-հարավ ավտոճանապարհն է: 

«Էսօր Մեղրու շրջանում ահավոր վիճակ ա: Որ գետի կողքով անցնեք, նայեք՝ գետ չկա, գոյություն չունի: Մինչև ստեղ պղտոր չի: Մենք ստեղ ճանբաժին ունենք: Ճանբաժինը վերևում մսաղացի պես բան ա դրել: Ճանապարհը սարքելու համար դե ավազ ա պետք, շեբեն ա պետք: Մսաղացի պես էտ ամեն ինչը լցնում, լվանում են ու մնացածը թափում գետը: Պարսկաստանի սահմանին ազատ գոտու շենքերի համար էլ նույնը. ավազը, շեբենը լվանում, լցնում են ջուրը: Մեր դժբախտությունը նրանում ա, որ մինչև Երևան բոլոր տարածքները հատված առ հատված սեփականաշնորհված ա»,- մանրամասնեց բնակիչը:

Մեր դիտարկմանը, թե բացի գետում ջրի աղտոտվածության խնդրին ջրի քանակությունը նաև նվազ է, բնակիչը պատասխանեց. «Սակավաջուր չի եղել մեզ մոտ, ո՞վ ա ասում սակավաջուր: Գետը վերցրած ա խողովակի մեջ ու գնում ա պրյամոյ մտնում ՀԷԿ-ը: Աշխահում, հանրապետությունում, Մեղրու շրջանում Լեհվազի պես ջրառատ տեղ չկար: Գետով դեպի վերև 3 ՀԷԿ կա, մեկն էլ հիմա Վարդանիձորում են ուզում սարքեն ու 5-րդն էլ են ուզում սարքեն: Խայտառակ իրավիճակ, գետ չկա»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում