Ճապոնիայում 4100 մարդ է հիվանդանոցում հայտնվել շոգի պատճառով, նրանցից 8-ը մահացել են

Ճապոնիայում վերջին մեկ շաբաթում առնվազն 4100 մարդ է հիվանդանոցում հայտնվել ջերմային հարվածներով, նրանցից ութը մահացել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր հրշեջ ծառայությունը:

Ապրիլի վերջից շոգի պատճառով հոսպիտալացվել է գրեթե 25000 մարդ՝ մեծ մասը տարեց մարդիկ:

Շոգ եղանակը Ճապոնիայում սկսվել է հունիսի կեսերից: Օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ +35-ի: Չնայած անձրևների շրջանի ավարտին, Տոկիոյում պարբերաբար ամպրոպներ են լինում, ինչի պատճառով իրավիճակը ավելի է վատանում ավելորդ խոնավությամբ:

2015 թ.-ին շոգի պատճառով երկրում ավելի քան 100 մարդ էր զոհվել, ևս 53000-ն էլ հիվանդանոցում էր հայտնվել:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում