Չինաստանը խոստացել է մարտ ամսին վերացնել կորոնավիրուսի վարակը երկրում

Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը պաշտոնական հանդիպումներից մեկի ընթացքում հայտարարել է, որ Չինաստանի ամբողջ տարածքում, բացառությամբ Հուբեյ նահանգի, արդեն ավելի քան 10 օր է չի ֆիքսվել կորոնավիրուսով վարակման նոր դեպք: 

«Մյուս նահանգներում, բացառությամբ Հուբեյից, մենք կկարողանանք այս ամսվա ընթացքում հաղթանակ տանել վիրուսի դեմ պայքարում, իսկ համաճարակի կենտրոնում կոչնչացնենք այն մարտ ամսվա ընթացքում»,- հայտարարել է նա: 

Միևնույն ժամանակ, հիվանդության վարակման ծավալների նվազում է նկատվել Ուհան նահանգում: Դեսպանը հայտնել է նաև, որ ներկայումս ավելի քան 18 հազար մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: 

Օրերս հայտնի է դարձել նաև, որ Ուհան նահանգում 195 մարդ կրկնակի վարակվել է նույն վիրուսով: Դեռևս հայտնի չէ արդեն իսկ վիրուսով հիվանդացած և ապաքինված մարդկանց կողմից ևս մեկ անգամ վարակվելու պատճառը և այլ մանրամասներ: Վերջին օրերին COVID-19 անունով վիրուսը շարունակում է տարածվել Չինաստանից դուրս, օրինակ՝ Իրանում հիվանդությունից մահացել է 15 մարդ: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում