Թունավոր ջրիմուռների բուռն ծաղկումը ստիպել է ԱՄՆ-ում սահմանել արտակարգ դրություն

Թունավոր ջրիմուռների բուռն ծաղկումը, որը ընդգրկել է հարավային Ֆլորիդայի մեծ մասը, ստիպել է նահանգի մի քանի շրջաններում սահմանել արտակարգ դրություն: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:

Իրավիճակը բարդացնում է ջրիմուռային շրջանների մոտ ապրող մարդկանց առողջական վիճակի զանգվածային վատթարացումը:

«Հարավային Ֆլորիդայի մի քանի լողափերում և ջրային ուղիներում թունավոր ջրիմուռների աննախադեպ ծաղկումը այդ շրջանի բոլոր բնակիչների համար փչացրել է հուլիսի 4-ի տոնակատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը նահանգի 4 շրջաններում հայտարարել է արտակարգ դրություն: Հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ ստիպված են եղել չեղարկել իրենց հանգիստը սովորաբար լեփ-լեցուն լողափերում:

Վառ կապտա-կանաչավուն ջիրմուռներին տհաճ է դիպչելը, դրանք նաև արձակում են գարշելի հոտ: Շատ բնակիչներ բողոքել են առողջական վիճակի վատթարացումից:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում