Հավանական է, որ 2020թ.-ին անտառային հրդեհները մեծ ծավալներ կընդգրկեն. ԱԻ նախարար

Օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նապարարը խոսել է նաև 2019 թվականին հանրապետության տարածքում գրանցված հրդեհների մասին:

2019 թվականին մեծ քանակությամբ անտառային հրդեհներ են գրանցվել: Նախարարը նշեց, որ ներկա պահին անտառային հրդեհ կա Տավուշի մարզում: Քանի որ տարին չորային է և տեղումներ չկան, ապա մեծ է հավանականությունը, որ 2020 թվականին անտառային հրդեհները մեծ ծավալներ կընդգրկեն:

Շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատանքներ են տարվում անտառներում ճանապարհներ բացելու ուղղությամբ, որպեսզի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջները կարողանան մոտենալ հրդեհի օջախին:

Նախարարը շեշտեց, որ իր հրամանով այսուհետ շինություններում և անտառներում ցանկացած հրդեհի ահազանգի դեպքում պետք է մեկնի 2 մարտական հաշվարկ: Դա նպատակ ունի կանխարգելել հրդեհի հետագա տարածումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում