Ճամբարակ-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ԱԻՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 1-ին` ժամը 12.05-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը փակ է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
