Թեմզա գետում 1.5 մետրանոց «կոկորդիլոս» է նկատվել
Թեմզա գետում «կոկորդիլոս» է նկատվել, որը վախեցրել է Լոնդոնի բնակիչներին՝ հայտնում է The Mirror-ը։
Պարբերականը հարցադրում է անում, թե արդյոք խոսքն առաջին վայրի կոկորդիլոսի մասին չէ՞ Բրիտանիայում։
1.5 մետրանոց «կոկորդիլոսի» նկարները հայտնվել են համացանցում։ Նշվում է, որ նկարներն արվել են Լոնդոնի արևելքում։
Բարեբախտաբար, ինչպես գրում է Evening Standard-ը, ինչպես ավելի ուշ պարզվել է, «կոկորդիլոսը» եղել է պարանների փունջ։