«Կենդանին չի կարող ասել՝ հե՜յ, ես հիվանդ եմ». որոնք են Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկման պատճառները (տեսանյութ)

«Ես հիշում եմ, որ երբ վերջին անգամ՝ 2012թ.-ին, այստեղ էի, սարսափելի էր տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ՝ կենդանաբանական այգում: Ես անգամ լուսանկարներ ունեմ, թե ինչ վանդակներում, ինչ պայմաններում էին պահվում կենդանիները: Այսօրվա իրավիճակի հետ չենք կարող համեմատել, դրանք երկու տարբեր աշխարհներ են»,- ասաց «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոն, ով հանդիսանում է ԵԿԱ մենթորն ու առաջնորդը դեպի Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) լիիրավ անդամություն:

Վերջինս նաև խոսեց կենդանիների շրջանում գրանցված անկման դեպքերի մասին. «Կենդանիները մահանում են ամեն տեղ, քանի որ երբեմն կան հիվանդություններ, որոնք չենք կարող բուժել: Բացի այդ, կենդանին չի կարող ասել՝ հե՜յ, ես հիվանդ եմ: Միգուցե երբեմն հիվանդությունը շատ ուշ է հայտնաբերվում, դա էլ է պատահում, բայց նրանք անում են ամեն հնարավորը»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում