Ամենահայտնի նեղոսյան կոկորդիլոսը 800-900 մարդ է կերել. բեռը՝ Արարատի մարզպետի վրա է (տեսանյութ)
![](https://econews.am/disk/21-02-19/080fea23a29e236fdfca640719cfc1df.jpg)
Նեղոսյան կոկորդիլոսն ամենաագրեսիվ և վտանգավոր ենթատեսակն է: Այս տեսակի կոկորդիլոսների մոտ ամենաշատ մարդկանց վրա հարձակման դեպքերն են հանդիպում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: Ասուլիսի ընթացքում մասնագետները խոսեցին նաև ընդհանուր ոլորտային խնդիրների մասին: Մասնավորապես «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը խոսեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի, ինչպես նաև նման խնդիրները կանոնակարգող մեկ միասնական մարմնի անհրաժեշտության մասին:
«Civil voice» ՀԿ ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը խոսեց Դաշտավան համայնքում նախատեսվող կոկորդիլոսաբուծարանի մասին՝ նշելով, որ պետական մարմիններին ուղարկված մի շարք հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ոչ մի կառույց չի տիրապետում նախատեսվող գործունեության մասին ոչ մի փաստաթղթի: Այսինքն, մինչ այժմ եղել են միայն բանավոր հայտարարություններ, սակայն որևէ փաստական հիմք առկա չէ: Գոյություն ունի միայն 2 էջից բաղկացած նախագիծ, որը հրապարակված է ձեռնարկատերի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/20-09-23/41517452618bfd89f291ac0f2f4d399a.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-08-22/3da49850f02c4bb6bb2fc68ef52eb0fe.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/19-07-22/d2035b2f7c0f15302fbe79855ba1af80.jpg&w=300&h=200)