Ինչ փոփոխություններ են առաջիկայում սպասվում Երևանի կենդանաբանական այգում (տեսանյութ)

Պաշտոնական այցով Երևանի կենդանաբանական այգում է գտնվում «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոն, ով հանդիսանում է ԵԿԱ մենթորն ու առաջնորդը դեպի Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) լիիրավ անդամություն: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի կենդանաբանական այգու EAZA լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է իրականացվեն առաջնահերթ, ինչպես նաև, թե առաջիկայում ինչ տեսակի կենդանիներով կհամալրվի ԵԿԱ կենդանիների հավաքածուն: «Վերջին տարիներին Երևանի կենդանաբանական այգին անհավատալի առաջընթաց է գրանցե»,- ասաց Յանոշ Շանտոն:

Տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մի քանի մանրամասն հայտնեց առաջիկայում այգում սպասվող փոփոխություններից, որոնցից է մասնավորապես այգու տարածքում աֆրիկյան սավաննայի կառուցումը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում