Վիրջինիա նահանգում ջրհեղեղի հետևանքով մահացել է 23 մարդ

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում ջրհեղեղի հետևանքով մահացել է 23 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ ավերվել է ավելի քան 100 տուն, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել։ Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է։

Արտակարգ իրավիճակների կառավարման ԱՄՆ դաշնային գործակալությունը թիմեր է ուղարկել տարերային աղետի հետևանքների դեմ պայքարի համար։

Տեղատարափ անձրևները նահանգին հարվածել են հինգշաբթի։ Վիրջինիա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում