Մարսի վրա հնարավոր է աճեցնել մարդու համար անվտանգ բանջարեղեն և հատիկային բույսեր. գիտնականներ
Հոլանդացի գիտնականները փորձ են կատարել և պարզել, որ Մարսի վրա հնարավոր է աճեցնել մարդու համար անվտանգ բողկ, ոլոռ, աշորա և լոլիկ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականները բանջարեղեն և հատիկային բույսեր են աճեցրել հողում՝ բաղադրությամբ նման Մարսի հողին: Այնուհետև աճեցված մթերքները հետազոտել են լաբորատոր պայմաններում: Պարզվել է՝ բողկը, ոլոռը, աշորան և լոլիկը վտանգավոր ծանր մետաղներ չեն պարունակում:
Միաժամանակ, հետազոտության հեղինակները դեռ չեն փորձել «Մարսի» մթերքների համը: