Երևանում մանկապարտեզի տարածքում օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում