ՄԻՊ-ն առաջարկում է ապահովել «Թեղուտ»-ում ստուգումների իրականացումը

««Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական ստուգումների իրականացման հարցը և դրա հետևանքով առաջացած խնդիրները մշտապես տեղ են գտել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում և հաղորդմամբ։ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած խնդիրներին 2017 թվականի ընթացքում բազմիցս անդրադարձել են նաև բնապահպանները»,- ասված է 2017թ.-ի ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ։

Հաղորդման մեջ ասվում է. «Հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով և ծանր մետաղներով աշխատանքային և շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այդ ամենի հետևանքով խաթարվում է նաև բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես՝ օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում՝ տոքսիկության առաջին դասի տարրերի, սնման շղթայի տարբեր օղակներ ներթափանցման արդյունքում առաջ են գալիս էկոլոգիական և բնակչության առողջության հետ կապված ռիսկեր:

Թեև բնապահպանության նախարարությունից տարիներ շարունակ ներկայացվում են տվյալներ առ այն, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 և 2015, ինչպես նաև 2017 թվականների ցանկերում, սակայն ինչպես այդ տարիների, այդպես էլ 2016 և 2017 թվականների ընթացքում տեսչական ստուգումներ չեն իրականացվել։  

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով բնապահպանների կողմից Թեղուտի պոչամբարի մասին պարբերաբար հրապարակվող խնդիրները՝ առաջարկվում ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում անհրաժեշտ ստուգումների իրականացումը»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում