Բանվորը կանգնել է բետոնին հենված վահանի վրա, այդ պահին հողի շերտը պոկվել, թափվել է նրա վրա

2015 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արտաշատի խճուղու թիվ 5/7 հասցեի դիմաց գտնվող կամրջի մոտեցման հենապատի բետոնի ամրացման համար մետաղյա վահանները հաշվելու ընթացքում շինարարության բանվոր Ռազմիկ Ա.-ն կանգնել է բետոնին հենված վահանի վրա, որի ժամանակ հողի շերտը պոկվել, թափվել է նրա վրա, ինչի հետեւանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ տեւական ժամանակ կատարվել նախաքննություն:

Կատարված քննության ընթացքում որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը, որի օրինականությունը ստուգվել է դատախազի կողմից:

Այնուհետեւ վերադաս դատախազը որոշում է կայացրել վերացնել քրեական գործով կարճված վարույթը ու գործի փաստական հանգամանքներով պայմանավորված` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում