Հանրապետության տարբեր մարզերում հրդեհներ են

Հունիսի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 800 քմ, 2000 քմ, 1500 քմ, 2000 քմ, 600 քմ, 6000 քմ, 9000 քմ խոտածածկ տարածք

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1.5 հա և 5 հա

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 700 քմ

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Դիմիտրով գյուղում՝ մոտ 2000 քմ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 7 հա, Ագարակ քաղաքում՝ մոտ 500 քմ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուլի ծառայությունը նախապես հայտնել է հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգի մեծացման մասին: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է`

1) Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
2) չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
3) Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
4) բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.
5) անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.
6) Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից): 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում