ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից:

Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

Հիշեցնենք անվտանգության կանոնների մասին․ «1) Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

2) չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.

3) Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.

4) բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.

5) անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.

6) Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից)»: 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է․ «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում