Խոտածածկ տարածքներում հրդեհները շարունակվում են

Հունիսի 25-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում՝ 3000 քմ, 3000 քմ, 2 հա, 1 հա, 1000 քմ, 1.2 հա, 1000 քմ, 7000 քմ, 10 հա, 250 քմ, 2000 քմ, 800 քմ, 5000 քմ, 5000 քմ, 1000 քմ, 2 հա, 400 քմ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1500 քմ, Սյունիք գյուղում՝ 2000 քմ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա, Արմավիր քաղաքում՝ 200 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 7000 քմ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Արզնի գյուղում՝ 3000 քմ, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ մոտ 6000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ մոտ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ մոտ 2000 քմ, Պտղնի գյուղում՝ 200 քմ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ, 1000 քմ, 2000 քմ, Դպրեվանք գյուղում՝ մոտ 1,5 հա ցանքատարածք և մոտ 1,5 հա խոտածածկույթ

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ մոտ 500 քմ

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ մոտ 2 հա

Արարատի մարզի Շաղափ գյուղում՝ մոտ 2500 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է`

1) Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
2) չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
3) Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
4) բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ.
5) անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով.
6) Չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից): 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում