Հնդկաստանում անցած գիշեր 45 մարդ է մահացել կայծակի հարվածից

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում անցած գիշեր կայծակի հարվածներից առնվազն 45 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Air News-ը։ Հաղորդվում է ավելի քան 10 վիրավորի մասին։

Պարբերականի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տեղատարափ անձրևների հետևանքով նահանգին հասցված վնասի և զոհերի մասին հաղորդագրությունները դանդաղ են հեռավոր շրջաններից հասնում տարածաշրջանային իշխանություններին։

Երկրի արևելքում գրանցվում են ամպրոպով ուղեկցվող առատ տեղումներ։ Առաջիկա մի քանի օրերին եղանակային վատ պայմանները կպահպանվեն։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում