Իրանը նոր ռեկորդ է սահմանել հում նավթի ու գազային կոնդենսատի արտահանման ոլորտում
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նոր ռեկորդ է սահմանել հում նավթի ու գազային կոնդենսատի արտահանման ոլորտում: Դա հնարավոր է դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի շնորհիվ, որն արագացրեց Իրանի վերադարձը նավթի շուկա՝ կորցրած քվոտաները վերադարձնելու համար:
Իրանի նավթի նախարարության՝ ՕՊԵԿ-ի հարցերով դեպարտամենտի զեկույցում նշած է, որ նավթի օրական արտահանման ծավալը հասել է 2.31 միլիոն բարելի, ինչը 100.000 բարելով ավելի է նախորդ ամսվա համեմատ: Մինչդեռ 2016 թվականի հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 1 միլիոն բարել:
Աճում է նաև Եվրոպա իրանական նավթի արտահանման ծավալը. եթե մայիսին օրական Եվրոպա էր արտահանվում 530.000 բարել նավթ, ապա հունիսին դա հասել է 580.000 բարելի:
Հունիսին հում նավթի արտահանման ծավալը կլինի ամենաբարձրը՝ վերջին 54 ամսում:
Այս թեմայով




