ԱՄԷ-ն շրջանցեց «Հայաստանի ռեկորդը». աշխարհի ամենաերկար զիփլայնը (տեսանյութ)
![](https://econews.am/disk/12-02-18/0b907432ae137c4ff8ccc2b03f527ce8.jpg)
![](https://econews.am/disk/12-02-18/6bdcb1299ef3b0cb2770513f9a0faf88.jpg)
![](https://econews.am/disk/12-02-18/c0923e905a8543b2518d72f4535c7be3.jpg)
ԱՄԷ ամնատարածված զբոսաշրջային ուղղությունը Դուբայն է, սակայն երկիրը ջանքեր է գործադրում երկրի մյուս քաղաքները ևս գրավիչ դարձնել: Քիչ հայտնի է հյուսիսային էմիրատ Ռաս ալ Խայման: Ինչպես գրում է «National Geographic»-ը, այնտեղ հայտնվել էատրակցիոն, որը միանգամից ընդգրկվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում: Կառուցվել է 2830 մետր երկարությամբ զիփյալն, որն այժմ համարվում է աշխարհում ամենաերկարը:
«Jebel Jais» զվարճանքի կենտրոնի մաս կազմող զիփյալնը ռեկորդակիր է ոչ միայն երկարությամբ, այլև արագությամբ՝ 120-150 կմ/ժ: 1680 մետր բարձրության վրա գտնվող այս ատրակցիոնի տևողությունը 3 րոպե է:
Այս զիփյալնը կարող է օրական սպասարկել շուրջ 200 այցելուի: Տարիքային սահմանափակումներ գոյություն չունեն: Հաշվի է առնվում միայն առողջական վիճակն ու ֆիզիկական զարգացվածությունը:
Նշենք, որ նախորդ տարի հայտարարվում էր, որ աշխարհի ամենաերկար զիփյալնը կկառուցվի Հայաստանում՝ Ենոքավանի «Yell Extreme Park»-ում: Ենթադրվում էր, որ դրա երկարությունը պետք է հասնի 2680 մ-ի:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/26-11-22/663dd641b4f4b9308026c1abed836ff1.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-08-22/16f263d3bdd555825860dc936dccb1e6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/ab769a815945486c4fed49b662a2cbf7.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/30-09-21/5059d866f45645c3a882edf5d7cdc27c.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/15-03-21/b50cea89f5be373dad786c4dd0cd6895.jpg&w=300&h=200)