Մեռյալ ծովը ցամաքում է տագնապալի արագությամբ՝ տարեկան մեկ մետրից ավելի

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Մեռյալ ծովն աղի լիճ է, որը տեղակայված է Երկրագնդի ամենացածր կետում: Այն աստիճանաբար ցամաքում է մերձավորարևելյան կիզիչ արևի ազդեցությունից: Նրա ափերին բնակվողների համար դա դանդաղորեն խորացող ճգնաժամ է, և անհավանական բարդ է Մեռյալ ծովի մակարդակը պահպանելու համար ջրի հավելյալ պաշարներ գտնելը:

Թերևս միակ փաստը Մեռյալի ծովի մասին, որը հայտնի է բոլորին, այն է, որ այնտեղ անհնար է խեղդվել:

Լճի ջուրը 8-9 անգամ ավելի աղի է՝ համեմատած համաշխարհային օվկիանոսի հետ: Այժմ լճի մակարդակը նվազում է, որով և Երկրագնդի ամենացածր կետը դառնում է ավելի ցածր (ներկա դրությամբ այն ծովի մակարդակից ցածր է 420 մետրով):

Մեռյալ ծովը ցամաքում է տագնապալի արագությամբ՝ տարեկան մեկ մետրից ավելի: Ջրի մակարդակի նվազման հետ մեկտեղ նրանում աճում է աղի պարունակության խտությունը, և կգա ժամանակ, երբ գոլորշիացման մասշտաբները կհամընկնեն լիճը լցվող ջրերի մասշտաբների հետ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում