Պորտուգալիան ավելի քան 400 մարդու տարհանել է Մադեյրա կղզուց, որտեղ մոլեգնել են անտառային հրդեհները

Պորտուգալիայի իշխանություններն ավելի քան 400 մարդու են տարհանել Մադեյրա կղզուց, որտեղ մոլեգնել են անտառային հրդեհները, փոխանցում է BBC–ն։

Տեղական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երեւում է, որ Ֆունշալ կղզու մայրաքաղաքի բնակիչները հուսահատ փորձում են մարել կրակը պարտեզի փողրակների եւ դույլերով ջրի միջոցով։ Շրջանի ղեկավար Միգել Ալբուկերկեի խոսքով՝ տասնյակ մարդիկ բուժօգնության են դիմել ծխից թունավորվելու հետեւանքով։

Հրդեհներից տուժել է նաեւ Պորտուգալիայի մայրցամաքային հատվածը։

Հատկապես ծանր իրավիճակ է երկրի հյուսիսում, որտեղ այրվում են սոճու եւ էվկալիպտի ծառերը, իսկ օդի ջերմաստիճանը ավելի քան 30 աստիճան է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում