Կալիֆոռնիա նահանգի անտառային հրդեհների մակերեսը վերջին մեկ օրում ավելի քան երկու անգամ ավելացել է. Մահացել է 2 մարդ

Կալիֆոռնիա նահանգի կենտրոնական մասում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը վերջին մեկ օրում ավելի քան երկու անգամ ավելացել է։ Մահացել է 2 մարդ։ Այժմ կրակն ընդգրկում է ավելի քան 7500 հա տարածք։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նահանգապետ Ջերի Բրաունն ավելի վաղ հայտնել էր տարերային աղետի ներքո գտնվող գոտում արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին։ Անտառային հրդեհներն արդեն շուրջ 100 շինություն են ոչնչացրել, ևս մոտ 1500 տներ ու այլ շինություններ գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ։

Հրդեհը բռնկվել է անցած հինգշաբթի Բեյքերսֆիլդ քաղաքից հյուսիս-արևելք։ Հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։ Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս կտարհանվեն Լեյք-Իզաբելլա բնակավայրի 3000 բնակիչներ։

Տարածաշրջանում վերջին օրերին պահպանվում է տաք և չորային եղանակը, ուրբաթ ցերեկը օդի ջերմաստիճանը գերազանցել է 32 աստիճան Ցելսիուսը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում