Նախարարությունը 2018թ.-ին տրամադրել է թույլատրելի որսաչափը բազմակի անգամ գերազանցող թույլտվություններ

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 2018թ.-ի տարեկան հաշվետվությունը, որտեղ զետեղված է նաև տեղեկատվություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործունեության մասին: Պալատի հաշվեքննության կարծիքը հետևյալն է. «Ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների մասով տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգնում» կարծիք»: 

Հաշվետվությամբ որպես առավել ուշագրավ փաստեր ներկայացված է նաև. «ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը յուրաքանչյուր տարի հաշվառում է խեցգետնի պաշարները և որոշում դրա թույլատրելի որսաչափը: Այդ ծառայությունների համար Նախարարությունն ամեն տարի ինստիտուտին է վճարում 7.6 միլիոն դրամ: Սակայն նախարարությունն այդ տեղեկատվությունը հաշվի չի առել և տրամադրել է թույլատրելի որսաչափը բազմակի անգամ գերազանցող թույլտվություններ»: 

Հիշեցնենք, որ այս տարի՝ 2019թ.-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով կառավարության կողմից նշված կենտրոնին Սևանա լճում ձկների և խեցգետնի պաշարներն ուսումնասիրելու մրցույթ չհայտարարելու մասին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում