Իրականացավ Դիտակ համայնքի մանուկների երազանքը

2016թ-ի հունիսի 14-ին Արարատի մարզի Դիտակ համայնքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի բացման արարողությունը: Իրականություն դարձավ շուրջ 40 երեխայի վաղեմի երազանքը: Նրանք այսուհետ կհաճախեն իրենց երազանքների մանկապարտեզը, որտեղ էկոլոգիապես մաքուր և անվտանգ շրջակա միջավայրում կկազմակերպվի նրանց կրթությունն ու հանգիստը: Մանկապարտեզի վերանորոգումն ու վերակառուցումը հնարավոր է դարձել շվեյցարական «Սուղիղ վեղ լ’Ավենիղ» հիմնադրամի (the Swiss Sourire vers I'Avenir Foundation) առատաձեռն ֆինանսական աջակցության շնորհիվ: Մանկապարտեզի գործարկման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականացվել են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի համակարգմամբ: Միջոցառման ժամանակ հիշյալ կազմակերպությունը շնորհակալական խոսքեր ուղղեց բոլոր այն պետական ու միջազգային կազմակերպություններին և անձանց, որոնք իրենց ներդրումն են բերել այս կարևոր գործում: Երախտիքի խոսքեր հղվեցին ՀՀ կառավարությանը, Արարատի մարզպետարանին, Դիտակի գյուղապետարանին, Միացյալ Նահանգներից Սիլվա Աթոլիկյանին և Թիվոլ Քալաջյանին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և մի շարք անհատ բարերարներին:

 

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Նյութի աղբյուր՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում