Հայտնաբերվել է պոտենցիալ բնակելի մոլորակ

Ամերիկացի և հարավկորեացի աստղաֆիզիկոսները կրկնակի աստղի արվարձաններում հայտնաբերել են էկզոմոլորակ, որն ամենամեծն է հայտնի արբանյակներից այդպիսի համակարգերում: Գիտնականները չեն բացառում հայտնաբերված օբյեկտի բնակելիությունը: Ուսումնասիրությունը հրապարակվել է The Astrophysical Journal-ում:

Կրկնակի աստղի շուրջը Kepler-1647b երկնային մարմնի պտտվելու շրջանը կազմում է 1107 օր: Իր չափերով այն նման է Յուպիտերին և գտնվում է իր համակարգի բնակելի գոտում (այսինքն՝ այնտեղ, որտեղ հնարավոր է հեղուկ ջրի գոյությունը):

Kepler-1647 համակարգը գտնվում է Երկրից 3,7 հազար լուսային տարի հեռավորության վրա, Կարապի համաստեղությունում: Դրա տարիքը գնահատվում է 4,4 մլրդ տարի (քիչ երիտասարդ է Երկրից): Համակարգը ձևավորում են 2 աստղ, որոնք իրենց ֆիզիկական բնութագրերով Արեգակն են հիշեցնում:

Kepler-1647b էկզոմոլորակը հայտնաբերվել է Kepler տիեզերական աստղադիտակի միջոցով: Առաջին անգամ Kepler-1647b-ն ուսումնասիրել են 2011թ., սակայն ստացված տվյալների վերլուծությունն ու ստուգումը տևել են մի քանի տարի: Գիտնականները պատրաստվում են շարունակել ուսումնասիրությունները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում