Ճապոնիան գազի շելֆային հանքավայրերի որոնման նոր փուլ է ծրագրում
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սեփական բնական գազ ու նավթ որոնել ու արդյունահանել շելֆային հանքավայրերում, այդ թվում Հոկայդո հյուսիսային կղզու ափերի մոտ, հայտնում է «Իոմիուրի» թերթը:
Թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի, առեւտրի ու արդյունաբերության նախարարությունը ակնկալում է, որ մինչեւ 2017-ի հունվար երկրաբանական հետախուզական աշխատանքների նոր փուլի որոշակի ծրագիր պետք է կազմվի: Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում է շելֆի 20 հազար քառ կիլոմետր մակերեսի վրա հետազոտել մեթանի հիդրատի հնարավոր հանքավայրերը, որից ճապոնացիները սովորել են գազ արտադրել: Խոսքը Հոկայդոյի եւ Սիմանե ու Յամագութի նահանգների տարածքների մասին է:
Երկրաբանական աշխատանքների համար օգտագործվելու են թե կատարելագործված պետական հետազոտական նավերը, թե մասնավոր սեկտորի աջակցությունը: Բացի դրանից ճապոնական կառավարությունը նոր տեխնոլոգիաների օգնությամբ նորից կվերլուծի 43 հազար քառակուսի կիլոմետր մակերեսի վրա նավթի ու գազի որոնումների մասին արդեն հավաքված տվյալները, գրում է «Իոմիուրին»:
Կառավարությունը ակնկալում է, որ այդ աշխատանքների ծախսերը 20 մլրդ բյուջետային իեն (190 մլն դոլար) կկազմեն:
2013-ին մեթանի հիդրատի կամ վառվող ջրի որոնման փորձնական հորատման աշխատանքներ է իրականացրել Japan Oil, Gas and Metals National Corporation (Jogmec) պետական ընկերությունը ու 11 ճապոնական ֆիրմաների Japan Methane Hydrate (JMH) կոնսորցիումը: Այդ ժամանակ Ճապոնիան Աիթի պրեֆեկտուրայի ափերի մոտ գրեթե մեկ տասնամյակ որոնողական աշխատանքներից հետո 120 հազար խորանարդ մետր գազ է արտադրել մեթանի հիդրատից:
Այս թեմայով




