Ամուլսարի տարածքում սկսվել են ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ փակ են դեպի Ամուլսարի հանքավայր տանող դաշտային ճանապարհները: Ինչպես հայտնում են ճանապարհները փակ պահող քաղաքացիները, Ամուլսարի հանքի շահագործման տարածքում արդեն սկսվել են ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները: 

«Մինչ այս Ամուլսարից հիմնականում տեղափոխում էին մեքենաներ և սարքավորումներ, այսօրվանից մեծ թափով սկսվում է ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները»,- գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:

 

Ինչպես նաև հանքավայրի տարածքից դուրս է բերվում ծանր տեխնիկա:

  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում