Ամուլսարի ծրագրում ռիսկերից ապահովագրման մակարդակը կախված է մարդկային սուբյեկտիվ գործոնից. աշխատանքային խմբի եզրակացություն /Սառա Մկրտչյան/

Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետի բնօգտագործման և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սառա Մկրտչյանի «Ամուլսարի ծրագրի» վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը: 

Սառա Մկրտչյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

 

Վերջինս գրում է. «Վերլուծության է ենթարկվել «Ամուլսարի ծրագիրը» կայուն զարգացման հայեցակարգի դիտակետից՝ շեշտը դնելով տնտեսական և սոցիալական բաղադրիչների վրա, որոնք էկոլոգիական բաղադրիչի ելակետային ապահովման պայմաններում նվազ կարևոր չեն Հայաստանի իրական զարգացումն ապահովելու գործընթացում»:

Սառա Մկրտչյանը ներկայացնում է իր կողմից ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը և ամփոփում «Ամուլսարի ծրագրի» համապատասխանությունը դիտարկվող խնդրի տեսանկյունից կառավարչական SWOT վերլուծության միջոցով: Վերջինս ընդունված մեթոդաբանության համաձայն նշել է ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ընդ որում՝ թույլ կողմերի քանակը գերակշռում է: 

«Մեր կարծիքով «Ամուլսարի ծրագրի» կառավարման հիմնական թերություններից կարելի է առանձնացնել այն նեգատիվ հանգամանքը, որ մշակված փաստաթղթերում հիմնավորված ռիսկերից ապահովագրման մակարդակը մեծապես կախված է մարդկային սուբյեկտիվ գործոնից՝ նրա կառավարման հմտությունից (առկա են նաև անտեսված, բայց գոյություն ունեցող ֆինանսական, ոլորտին հատուկ սպեցիֆիկ ռիսկեր): Մինչդեռ ռիսկերի կառավարման տեսությունը և պրակտիկան հիմնավորում են, որ ռիսկի կառավարման արդյունավետությունը ապահովվում է առավելապես տեխնոլոգիական մակարդակով, ստանդարտացմամբ: Այս խնդիրն այս կամ այն չափով առկա է Ծրագրի իրականացման ընթացքում ջրային, հողային և այլ բնական ռեսուրսների, ցիանիդի կառավարման գործընթացներում»: 

Սառա Մկրտչյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ Հասմիկ Սարոյանի մասնագիտական եզրակացությունը կարդացեք հղումով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում